Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ չի բացառում հարձակվող Դավիդ Վիլյայի՝ ազգային թիմ վերադառնալու հանգամանքը՝ «Եվրո-2016»-ին մասնակցելու համար:
«Նյու Յորք Սիթի»-ի հարձակվողն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 97 հանդիպումների և 59 գոլ է խփել: Սակայն նա չի խաղացել հավաքականի կազմում 2014 թվականից ի վեր:
«Չեմ բացառում, որ Վիլյան կամ որևէ այլ ֆուտբոլիստ կարող է ազգային թիմ վերադառնալ «Եվրո-2016»-ին մասնակցելու համար: Եվրոպայի 2008 թվականի առաջնությանը հաղթած թիմից միայն 5 կամ 6 ֆուտբոլիստներ կընդգրկվեն խմբում, որը նախապատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Ես սիրում եմ «անաղմուկ հեղափոխություն» տերմինը: Այս կյանքում ոչինչ անփոփոխ չէ»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:










































