«Ոսկե ազնվամորի» մրցանակի հավակնորդները, որը ամեն տարի նշում է տարվա ամենաձախողված կինոգործերը, այսօր հայտնի կդառնան: Հաղթողներին կհայտարարեն փետրվարի 27-ին՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության նախօրեին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
IMBd պորտալը առանձնացրել է հանդիսատեսի և քննադատների շրջանում վատագույն վարկանիշ ստացած 60 ֆիլմ:
Ամենավատ ֆիլմերի շարքում են «Մոխրագույնի 50 երանգները» (Fifty Shades of Grey) էրոտիկ մելոդրաման, «Մորդեկայ» (Mortdecai) ֆիլմը, որտեղ խաղացել են Ջոնի Դեպը և Գվինեթ Փելթրոուն, «Կոշկակարը» (The Cobbler) և այլն:
Ինչպես սպասվում է, վատագույն դերասան անվանակարգում կներկայացվեն Ջեյմի Դորնանը («Մոխրագույնի 50 երանգները»), կոշկակար Ադամ Սենդլերը, Քևին Ջեյմսը՝ «Հաստլիկը ընդդեմ բոլորի» կատակերգական մարտաֆիլմից, Չենինգ Տատումը և ուրիշներ:










































