Marca-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է ձեռք բերել «Սելտա»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոյի իրավունքները: Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Բարսելոնա»-ն:
29-ամյա հարձակվողը, ով ընթացիկ մրցաշրջանում 15 խաղերում 8 գոլ է հեղինակել, հրաժարվում է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Նոլիտոյի գործող պայմանագրով նախատեսված հրաժարագինը 13.4 մլն ֆունտ է կազմում:
Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ են տրանսֆերային գործարքն իրականացնել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:









































