Մրցավար Պիկարդո Պորտիլյոն սպասարկում էր Սոլթ Լեյք Սիթիի սիրողական լիգաներից մեկի խաղը: Երբ նա դեղին քարտ ցույց է տվել 17-ամյա ֆուտբոլիստին, վերջինս հարվածել է մրցավարի դեմքին: Խաղացողի անունը չի հրապարակվում:
Մրցավարը կարողացավ շարունակել վարել հանդիպումը, բայց որոշ ժամանակ անց գլխապտույտ զգաց, որից հետո արյունահոսություն սկսվեց:
Պորտիլյոն ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի այտուց: Ցավոք, նրանք չկարողացան փրկել մրցավարի կյանքը: Հարուցվել է քրեական գործ:










































