Հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը «Ոսկե գլոբուս» է ստացել «Սթիվ Ջոբս» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, որտեղ նա մարմնավորել է մայրական գծով հայուհուն` Ջոհաննա Հոֆմանին, ով Macintosh համակարգիչների մշակման առաջին թիմի աշխատակցուհիներից է եղել, հաղորդում է Reuters-ը:
Անվանակարգում նա շրջանցել է իր մրցակցուհիներին` Ջուդիթ Լայթին, Ուզո Ադուբային, Ռեգինա Քինգին, Մոր Թիրնիին և Ջոան Ֆրիգաթին:
Սա Քեյթ Ուինսլեթի դերասանական կարիերայում 4-րդ «Ոսկե գլոբուսն» է:







































