Եվրոպացի կանանց հանդեպ բռնություն գոյություն ուներ նաև Եվրոպա միգրանտների զանգվածային հոսքից առաջ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Պրահա այցի ընթացքում:
«Կան լավ և վատ մարդիկ՝ անկախ նրանց ազգությունից կամ ծագումից»,- նշել է նա:
Մոգերինին նշել է, որ քաղաքական գործիչները Քյոլնում տեղի ունեցած դեպքերն օգտագործում են որպես ինքնագովազդ: Անհրաժեշտ է վերջ տալ այդպիսի վարքին, ասել է նա:
Քյոլնում Ամանորի գիշերը միգրանտների զանգվածային հարձակումներ են տեղի ունեցել կանանց վրա: Ոստիկանությունը մոտ 400 հայտարարություն է ստացել տուժածներից, որոնք ենթարկվել են սեքսուալ ոտնձգությունների, կողոպուտի:










































