«Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի՝ «Մանչեսթեր Յուանյթեդ» տեղափոխության դեպքում «կարմիր սատանաներ»-ը կարող են հաջողություններ գրանցել:
«Գարեթ Բեյլն աշխարհի 4-5 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա անչափ տաղանդավոր է: Եթե «Մանչեթսեր Յունայթեդ»-ը կարողանա ձեռք բերել Գարեթի տրանսֆերը, ապա նաև կկարողանա պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար: Բեյլը կարող է էականորեն փոխել իրավիճակը:
Նա գոլեր է ստեղծում և գրավում է մրցակցի դարպասը: Բեյլը կարող է հաղթանակներ տանել: Նա հիանալի ձեռքբերում կլինի «Յունայթեդ»-ի համար»,-Daily Mail-ը մեջբերում է Ռեդնապի խոսքերը:






































