First Response ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին հղիության թեստը Bluetooth-ի մոդուլով:
Սարքի արժեքը 15-20 դոլար է: Այն իրենից ներկայացնում է սովորական հղիության թեստ, սակայն Bluetooth-ի միջոցով Android և iOS սմարթֆոնին միանալու հնարավորությամբ: Վերջինիս վրա պետք է սեղմել և դնել համապատասխան հավելվածը:
Ծրագիրը մի քանի հարց կտա՝ արդյոք թեստ կիրառողը նպատակ ունե՞ր հղիանալու, ե՞րբ է սպասել դաշտանի սկսվելուն և այլն… Հարցերին պատասխանելուց կախված է նրա «վարքը»: Օրինակ՝ եթե նրան «ասվի», որ ցանկություն կա երեխա ունենալու, իսկ թեստը բացասական արդյունք ցույց տա, ապա ծրագիրը կհուշի համապատասխան ռեսուրսներ, որտեղ խորհուրդներ են տրվում հղիանալու վերաբերյալ:
Թեստը տևում է մոտ 3 րոպե:








































