Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի ակադեմիայի անդամ 12-ամյա Չավի Քուենթին Սիմոնսի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հաղորդում է բրիտանական մամուլը:
Տղայի հայրը՝ նախկին ֆուտբոլիստ Ռեջիլյո Սիմոնսը, վստահ է, որ իր որդին դառնալու է ոչ պակաս, քան Չավի Էրնանդեսը, և չի շտապում նրան դուրս բերել Կատալոնիայից: Ամեն դեպքում, աղբյուրի տեղեկություններով, Աբրամովիչի առաջարկած գումարը կարող է փոխել Ռեջիլյոյի տեսակետը որդու ապագայի հարցում:

.jpg)








































