Մարոկոյի իշխանություններն ուրբաթ օրը հայտարարել են, որ Մարաքեշում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է 16 մարդ, հիշեցնում է «Ալ-Քաիդայի» ձեռագիրը իսլամական Մաղրիբում:
Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Մարոկոյի ՆԳ նախարար Թայիբ Չիրքաուին պատմել է լրագրողներին, որ պայթուցիկը «Արգանա» սրճարանում գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: Պայթուցիկը բաղկացած էր սելիտրայի, ամոնյակի և պերօքսիդի եռացետոնի համակցությունից, որի մեջ ներդրված են եղել խոցող տարրեր:
Նա նաև նշել է, որ 16 զոհվածներից 13-ի ինքնությունն արդեն պարզվել է, որոնցից յոթը ֆրանսիացի են, երկուսը` կանադացի, մեկը` հոլանդացի և մեկը` բրիտանացի: Սակայն ըստ France Presse-ի աղբյուրների` ՆԳՆ-ի նշածներից բացի դեպքի զոհ են դարձել ևս մեկ ֆրանսիացի, շվեյցարացի և պորտուգալացի:
Այս պայթյունից տուժել է 23 մարդ: Նրանց մեջ է նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին` Ռոմանը: Ուրբաթ երեկոյան նրան հատուկ չվերթով ուղարկել են Մոսկվա անհապաղ վիրահատության համար:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` ապրիլի 28-ին, Մարաքեշի սրճարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 16 մարդ:








































