Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Պալերմո»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ նշել է, որ իր թիմը պարտավոր է հաղթանակ տանել ցանկացած պարագայում: Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում «Յուվենթուս»-ը վաղաժամկետ կհռչակվի Իտալիայի չեմպիոն:
«Վաղը մենք պետք է նվաճենք չեմպիոնական տիտղոսը: Այդ հաղթանակը մեզ անհրաժեշտ է ցանկացած պարագայում: Տարին շատ բարդ ընթացավ, սակայն մենք գլխավորեցինք մրցաշարային աղյուսակը մեկնարկային տուրից սկսած և արժանի ենք այդ տիտղոսին»,- Կոնտեին մեջբերում է TMW-ն:






































