«Ռեժինե» հյուրանոցում կայացած ժողովի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը թիմին է ներկայացրել սերբ կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Ռակիչին, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Փորձառու հարձակվողը փորձաշրջան է անցնելու կապանյան թիմի կազմում և սպասելիքներն արդարացնելու պարագայում համալրելու է Հայաստանի հարավը ներկայացնող թիմի շարքերը:
Հիշեցնենք, որ Ռակիչը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Արարատ»-ում, որի կազմում անցկացրել է 60 խաղ և դարձել 21 գոլի հեղինակ:








































