Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

«ՀԱԿ-ից հեռացածները հակասություններ ունեին ՀՀՇ-ի հետ, իսկ ՀՀՇ-ն այլևս չկա»

Ապրիլի 17-ին Հայ ազգային կոնգրես դաշինքի մի շարք կուսակցություններ համատեղ հայտարարություն տարածեցին Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի աշխատանքների վերսկսման մասին: Հայտարարության մեջ նշված էր, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են:

«Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:
Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին՝ վերադառնալ Հայ ազգային կոնգրես նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար: ՀԱԿ-ի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային ժողովում ՀԱԿ դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,- ասված էր հայտարարության մեջ:

Հայտարարությանն անդրադարձել էր ՀԱԿ կուսակցությունը՝ հորդորելով չներկայանալ ՀԱԿ քաղխորհրդի անունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով գործընթացի նախաձեռնողներից մեկն էր: Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են, համագործակցում են, հարցեր են քննարկում: Նա հույս հայտնեց, որ կընդլայնվեն, ավելի ուժեղ կլինեն և կկարողանան օգտակար լինել պետությանը ու ժողովրդին:

«Դեռևս անվան հարցում էլ համաձայնություն ձեռք չենք բերել և, ինչպես ավելի վաղ ասել էինք, այդ հարցում էլ համաձայնություն ձեռք կբերենք, երբ ՀԱԿ բոլոր կուսակցությունների միանալու հարցը պարզաբանված լինի, դրանից հետո նոր կանդրադառնանք անվանը, քանի որ եթե հիմա ութ կուսակցություններով որոշենք՝ ինչ անվանում պետք է լինի, հետո միացածների հետ էլ նոր անուն պետք է քննարկենք, ու խնդիր կառաջանա:

Կսպասենք՝ մինչև վերջնական կազմը հաստատվի, այնուհետև կանդրադառնանք անվանը: Ես հույս ունեի, որ ավելի շուտ կավարտվեն նախապատրաստական այս աշխատանքները, բայց փոքր-ինչ ձգվեցին:

ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններից շատերի ներկայացուցիչների հետ հեռախոսազրույց եմ ունեցել, պայմանավորվել եմ հանդիպումների շուրջ, հույս ունենք, որ մեկ շաբաթվա ընթացքում կավարտվեն հանդիպումները, պատասխան կունենանք»,- մանրամասնեց Գիմիշյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ դրական պատասխան կստանան ՀԱԿ-ը լքած բոլոր կուսակցություններից էլ, քանի որ ՀԱԿ-ի կազմում նրանք գաղափարական հակասություններ էին ունենում ՀՀՇ-ի հետ, իսկ ՀՀՇ-ն այլևս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում