ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի քննարկում այն տարբերակը, համաձայն որի՝ ամերիկացի զինվորները Սիրիայի օդային տարածքում կարող են գործողություններ իրականացնել: Այս մասին հաղորդում է Agence-France-Presse գործակալությունը:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ որևէ հապշտապ գործողություն ձեռնարկել՝ կապված Բաշար Ասադի զինվորների կողմից քիմիական զենք կիրառվելու լուրերի հետ: Օբամայի խոսքով՝ առաջին հերթին Վաշինգտոնը մտադիր է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը՝ մեղադրանքները ճշտելու համար:
Օբաման դարձյալ կրկնել է՝ եթե այդ փաստը ճշտվի, «խաղի կանոնները կփոխվեն»: Իսկ թե ինչ նկատի ունի այդ ասելով՝ ԱՄՆ նախագահը չի մանրամասնել:











































