Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Ռուսաստանն ու Իրանը ավելի մեծ ճնշում կգործադրեն Արևմուտքից իրեն հեռացրած Ադրբեջանի վրա. Կրամեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Freedom House-ի նախկին ղեկավար, Մարդու իրավունքների ու ժողովրդավարության Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերն անդրադարձել է նաև տարածաշրջանում Ադրբեջանի դիրքին։

Կրամերին հարցրել են, թե ինչ է մտածում այն կապակցությամբ, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանոնավորապես կրկնում է, որ անկախ է, և որ ոչ ոք ու ոչինչ չի կարող ճշնում գործադրել իր վրա, և որ Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն»։

Ի պատասխան՝ Կրամերը հայտարարել է. «Եթե Ադրբեջանը գտնվեր այնտեղ, որտեղ որ Շվեյցարիան է, նման հայտարարությունները կհնչեին ավելի համոզիչ։ Սակայն երբ մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուս կողմում՝ Իրանը, ճիշտ կլիներ ասել, որ երկիրը գտնվում է բարդ տեղում և ոչ պարզ իրավիճակում։

Եվ եթե Ալիևը ցանկանում է իրեն հեռացնել Արևմուտքից, ինչը նա հաջողությամբ անում է, ապա դա նշանակում է միայն մեկ բան. Ռուսաստանն ու Իրանը կունենան ավելի մեծ ազդեցություն և ավելի մեծ ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Ինձ համար անկասկած է, որ նմանատիպ քաղաքականությունը սխալ և վտանգավոր է»,- ասել է նա։

Բաքվի անկախ վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կհանգեցնի Վաշինգտոնի աջակցության կորստին, ինչը կուժեղացնի Ռուսաստանից նրա կախվածությունը և կհանգեցնի անկախության թուլացմանը։ Գնահատելով այդ հեռանկարները՝ Կրամերը հայտարարել է. «Մաքուր աշխարհագրական տեսանկյունից Ռուսաստանից հեռանալն անհնար է, սակայն Ադրբեջանը կարող էր իր համար բացել ավելի մեծ հնարավորություններ՝ սերտ կապեր ունենալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Ադրբեջանի հարևաններն արդեն իսկ ընթանում են այդ ուղով, իսկ Բաքուն ժամանակ է կորցնում»։

Կրամերն ընդգծել է, որ անգամ ընթացիկ տարում ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո չի փոխվի նրա վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ, քանի որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արժեքներ ու առաջնահերթություններ են՝ անկախ վարչակազմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում