Միացյալ Թագավորության «Անկախություն» կուսակցությունը, որը դեմ է Մեծ Բրիտանիայի անդամակցությանը ԵՄ-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ բարձր արդյունքներ է ցուցաբերել:
Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությանն աջակցել է Անգլիայի 34 և Ուելսի 1 շրջանի ընտրողների 25 տոկոսը:
Եթե ձայների հաշվարկից հետո էլ այս արդյունքները պահպանվեն, ապա կուսակցության ներկայացուցիչները կստանան տեղական ինքնակառավարման մարմինների 2 հազար 300 տեղերի քառորդ մասը:







































