Անգլիական «Լիվերպուլ»-ը ձեռք է բերել «Ցրվենա Զվեզդա»-ի կիսապաշտպան Մարկո Գրույիչի տրանսֆերը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կարմիրներ»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ 19-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Ցրվենա Զվեզդա»-ում:
Նշենք, որ Գրույիչը համարվում է Սերբիայի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ և դարձել է աշխարհի չեմպիոն:











































