Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում Սարանսկի «Մորդովիա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Էյդեն Մաքգիդին: 49-րդ և 70-րդ րոպեներին դաշտի տերերի կազմում աչքի ընկան Պազինն ու Օպրիտան:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ի կազմում բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերականգնվում է վնասվածքից:






































