«Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ողջունել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հնարավոր վերադարձն Անգլիա:
«Կարծում եմ` Մոուրինյոն հիանալի մարզիչ է: Նա կդառնա Անգլիայի Պրեմիեր Լիգայի զարդը: Ռաֆայել Բենիտեսը մեծ աշխատանք է կատարել լոնդոնյան ակումբում, սակայն բոլորին է հայտնի, որ երկրպագուները սպասում են Մոուրինյոյի վերադարձին: «Չելսի»-ի ֆուտբոլիստները, հավանաբար, նույնպես:
Մոուրինյոն անհատականություն է և գերազանց մասնագետ: Ուսումնասիրե´ք նրա կարիերան. այն ֆանտաստիկ է»,- Sky Sports-ը մեջբերում է Ռեդնապի խոսքը:









































