Ամստերդամ-Պեկին չվերթ իրականացնող KLM ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը թեթև վնասվածքներ է հասցրել օդանավի երկրորդ օդաչուին՝ հայտնում է De Telegraaf պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, սակայն այս մասին հաղորդվում է այսօր։ Ականատեսների տվյաներով՝ ուղևորը հարվածել է օդաչուին սուր առարկայով։ Ավիաընկերությունում հայտնել են, որ ուղևորը վնասվածքներ է հասցրել նաև իրեն։
Միջադեպից հետո ուղևորը կապվել է նստատեղին, իսկ օդանավակայանում նրան դիմավորել են ոստիկանները։









































