BBC-ի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերին Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը բանակցել է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով մտադիր է հեռանալ մյունխենյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Փաստն այն է, որ վեց շաբաթ առաջ մադրիդցիները դիմել են Գվարդիլոային և հարցրել նրան, արդյոք պատրա՞ստ է Պեպը գլխավորել «Ռեալ»-ը: Գավրդիոլան իսկապես յուրաքանչյուր ակումբի կողմից դիտարկվում է որպես լավագույն տարբերակ»,- գրում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնա»-ի համակարգում է հայտնվել 12 տարեկանում: Կատալոնական ակումբում նա 11 տարի հանդես է եկել որպես ֆուտբոլիստ, այնուհետև 2007-2008 թվականների մրցաշրջանում մարզել է ակումբի երիտասարդական թիմն ու 2008-2012-ին՝ «Բարսելոնա»-ի հիմնական թիմը:







































