Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Անհրաժեշտ է կենտրոնանալ Լա Լիգայի հանդիպումների վրա, ինչպես նաև հաջող ելույթ ունենալ Իսպանիայի Գավաթի եզրափակիչում: Ես աշխատում եմ մինչև վերջ, քանի որ լուրջ եմ վերաբերվում աշխատանքիս:
Իմաստ չունի քննարկել իմ ապագան. ես դեռևս որոշում չեմ կայացրել: Որոշման մասին սկզբում կիմանան կինս և երեխաներս:
Մենք նպատակ ունեինք պայքարել չեմպիոնության համար, սակայն այժմ ստիպված ենք պայքարել երկրորդ տեղին արժանանալու համար: Այդ իսկ պատճառով կկենտրոնանամ առաջիկա հանդիպումների վրա»,- Մոուրինյոյին մեջբերում է Marca-ն:







































