Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի՝ Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ կազմակերպվող միջոցառման վերաբերյալ:
Գերմանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ակումբի ֆուտբոլիստները չեմպիոնությունը կտոնեն մայիսի 11-ին՝ երկրի առաջնության շրջանակներում «Աուգսբուրգ»-ի դեմ կայանալիք եզրափակիչ հանդիպումից հետո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները «Ալյանց-Արենա» մարզադաշտից ավտոբուսով կուղևորվեն Մյունխենի գլխավոր հրապարակ՝ Մարիենպլաց:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն Գերմանիայի չեմպիոնի կոչմանը կարժանանա 23-րդ անգամ:







































