Մյունխենի «Բավարիա»-ն, ամենայն հավանականությամբ, լուրջ չի տրամադրված շաբաթ օրը Գրմանիայի առաջնության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայանալիք հանդիպման հանդեպ: Նշենք, որ այս խաղն անվանում են ՉԼ գավաթի խաղարկության եզրափակչի «գլխավոր փորձ»: Գերմանական հեռուստատեսության տեղեկացմամբ՝ Յուպ Հայնկեսի սաները Դորտմունդ կմեկնեն առանց առանցքային 4 ֆուտբոլիստների: Հանդիպմանը չեն մասնակցի պաշտպան Ֆիլիպ Լամը և կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերին, Բաստիան Շվայնշտայգերն ու Արիեն Ռոբենը:
Հիշեցնենք, որ խաղը «Բավարիա»-ի համար չունի կարևոր մրցաշարային նշանակություն, քանի որ թիմն արդեն իսկ իր համար ապահովել է չեմպիոնական տիտղոսը:







































