Սիրիական Մադայա քաղաքից ստացված տեղեկությունների համաձայն՝ քաղաքում սով է սկսվել։ Ինչպես հաստատում են ակտիվիստները՝ կառավարական զորքերի ու լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման մարտիկների կողմից պաշարված բնակավայրում սնունդն ու դեղորայքը չեն բավականացնում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Որոշ տվյալներով՝ սովն ու քաղաքից փախչելու անհաջող փորձերը 17 տեղացու կյանք են խլել։
Մադայան արդեն մի քանի տարի գտնվում է Սիրիայի ազատ բանակի ապստամբների վերահսկողության ներքո։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է գնդակոծությունների, դրա ենթակառուցվածքը, համաձայն սիրիացի ակտիվիստների տեղեկությունների, ողբալի վիճակում է:








































