Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը պաշտոնապես հեռացվեց ակումբից, տեղեկացնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Վերջինիս փոխարեն ակումբը կգլխավորի «Ռեալ»-ի երիտասարդական թիմը մարզող Զինեդին Զիդանը:
Հավելենք, որ «Ռեալ»-ն ընթացիկ մրցաշրջանում կարողացել է վաստակել 37 միավոր և զբաղեցնել Իսպանիայի առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը:







































