Սան Դիեգոյում երկվորյակները ծնվել են Ամանորի գիշերը 2 րոպե տարբերությամբ. նրանցից մեկը ծնվել է 2015 թ., իսկ երկրորդը՝ 2016-ին: Այս մասին հայտնում է ABC-ն:
Նշվում է, որ երեխաներից մեկը ծնվել է 2015 թ. դեկտեմբերի 31-ի 23.59-ին, երկրորդը՝ 2016 թ. հունվարի 1-ի 00.01-ին:
Երկվորյակների հոր՝ Լուի Վալենսի խոսքերով՝ երեխաները պետք է հունվարի վերջին ծնվեին, բայց բժիշկը նրա կնոջը խորհուրդ է տվել բարդությունների պատճառով հնարավորինս շուտ ծննդաբերել: Մասնավորապես ինչ բարդություններ են եղել՝ Վալենսը չի նշել, բայց հայտնել է, որ երեխաները լրիվ առողջ են:









































