Մեծ Բրիտանիան 5 տարի անց կդառնա «խառը» երկիր Եվրոպայում, իսկ 2050 թվականին՝ աշխարհի «ամենախառը» երկիրը:
«Զանգվածային ներգաղթն ընդմիշտ փոխել է մեր երկիրը»,- նշում է Քրիս Ռոյկրոֆտ-Դևիսը Express-ի համար գրված հոդվածում:
Լրագրողը ներկայացնում է տվյալներ պրոֆեսոր Դևիդ Քոուլմանի ժողովրդագրական նոր հետազոտությունից:
Ինչպես նշվում է հոդվածում, բրիտանական որոշ քաղաքներում երկրում ծնված սպիտակ բնակչությունն արդեն փոքրամասնություն է կազմում:
Մոտ ապագայում նույնը տեղի կունենա նաև Բիրմինհեմում: Բացի այդ, նմանտիպ իրավիճակ է դիտվում նաև Լոնդոնի մի քանի շրջաններում: Այսպես, Նյուհեմում, որտեղ տեղակայվածէ օլիմպիական մարզադաշտը, 6 մարդուց միայն մեկն է սպիտակամորթ բրիտանացի: «Վերադարձ նախկին Բրիտանիային այլևս չկա»,- հավելում է նա:










































