ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է տեսանյութ, որում իբր տեսագրված է 5 բրիտանացիների մահապատիժը: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Տեսանյութում նարնջագույն զգեստներով 5 մարդիկ «խոստովանում են, որ լրտեսություն են անում բրիտանական հատուկ ծառայությունների համար»: Դրանում նաև պարունակվում են սպառնալիքներ՝ ուղղված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին: Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ դիմակով զինված մարդը, որը հայտարարել է սպառնալիքների մասին, խոսել է բրիտանական շեշտադրությամբ:
Տեսագրության իսկությունը տվյալ պահին չի հաստատվել:








































