Թուրքիայի իշխանությունները պատրաստում են նյութեր՝ բողոք ուղարկելու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ կապված Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հետ։ Այս մասին Daily Sabah-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տնտեսության հարցերով նախարար Մուստաֆա Էլիտասը։
«Բողոքը գտնվոմ է քննարկման փուլում՝ ԱՀԿ ուղարկելու համար։ Մենք կպաշտպանենք միջազգային դատարաններում բոլոր նրանց իրավունքները, ովքեր տուժել են։ Առևտուրը պետք է բարոյական հիմք ունենա։ Ձեռնարկատերերը վստահել են ռուսական կառավարությանն ու երկրում ներդրում կատարել»,- ասել է նա։
Նախարարը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները համեմատել է եղանակի կանխատեսման հետ։ «Երբ ամպամած է, նրանց գործողությունները չեն համապատասխանում առևտրի միջազգային կանոններին»,- ասել է Էլիտասը՝ հավելելով, որ նախարարությանը կից ստեղծվել է հատուկ մարմին՝ թուրք ձեռնարկատերերի բողոքները դիտարկելու համար։







































