Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆեներբահչե»-ին:
Հիշեցնենք` թիմերի առաջին հանդիպումը, որը կայացել էր Ստամբուլում, ավարտվել էր 0:1 հաշվով` հօգուտ «Ֆեներբահչե»-ի:
Պատասխան հանդիպմանը «Բենֆիկա»-ն 3:1 հաշվով առավելության հասավ «Ֆեներբահչե»-ի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:
«Ֆեներբահչե»-ի կազմում աչքի ընկավ Դիրկ Կյույտը: Ժորժե ժեզուշի սաներից աչքի ընկան Նիկոլաս Հայտանը և Օսկար Կարդոսոն, ով դուբլ ձևակերպեց:







































