Այսօր՝ մայիսի 3-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են 43-ամյա Արմեն Կաբալյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Կաբալյանը, այս տարվա ապրիլի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մենախցից դիմել էր փախուստի: Ինչի առթիվ, ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հայտարարվել էր հետախուզում, և որպես խափանման միջոց դատարանը որոշում էր ընդունել կալանավորումը:
Նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում ավազակային հարձակում, և սեքսութալ բնույթի գործողություններ կատարելու համար:
Հայտնաբերվելուց անմիջապես հետո, Ա. Կաբալյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:







































