Friday, 19 06 2026
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

2016-ին աշխարհում սպասվող գլխավոր իրադարձությունները՝ ըստ RIA Nօvosti-ի

RIA Nօvosti-ն ներկայացնում է 2016-ին աշխարհում սպասվող գլխավոր իրադարձությունները:

Սիրիա. Անցումային վիճակ
2016 թվականը պետք է որոշիչ լինի սիրիական հակամարտության կարգավորման համար: Համենայնդեպս, այդպես է կարծում «վիեննական խումբը»՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը, նաև մի շարք այլ տարածաշրջանային խաղացողներ ու կազմակերպություններ: 2015թ. Վիեննայում մի քանի հանդիպումների արդյունքում նրանք նշել են, այսպես կոչված, անցումային շրջանի հիմնական պարամետրերը. 6 ամիս Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը պետք է պայմանավորվեն ազգային միասնության կառավարության ձևավորման մասին, իսկ 18 ամսվա ընթացքում Սիրիայում պետք է ընտրություններ անցկացվեն:

Սիրիական հարցի կարգավորման մեջ կարևոր դեր ունի նաև ՄԱԿ-ի աջակցությունը:

ԴԱԻՇ-ը՝ հարվածի տակ
Սեպտեմբերի 30-ից Սիրիայի իշխանությունների խնդրանքով Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնում այդ երկրում ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

Միաժամանակ, նոյեմբերի վերջին սիրիական հող առաջին անգամ ոտք են դրել ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատները: Միաժամանակ, Սիրիայում գործողությանը գերմանացի զինվորականների մասնակցության հարցն է քննարկում Գերմանիայի բունդեսթագը: ՆԱՏՕ-ի երկրների ցամաքային գործողությունները ևս կարող են կարևոր դեր խաղալ տարածաշրջանում:

Թուրքիան՝ արգելքի տակ
Ռուսաստանի և Թուրքայի կտրուկ վատացած հարաբերությունները հանգեցրել են Թուրքիայի դեմ ռուսական կողմից մի շարք տնտեսական պատժամիջոցների սահմանման:

Ըստ վերլուծաբանների՝ պետք չէ 2016-ին երկու երկրների հարաբերությունների ջերմացում սպասել:

Կնոջ գործ
2016թ. վերջին սպառվում է ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունի լիազորությունների ժամկետը: Մինչ այդ ԱԽ խորհրդատվության հարցերով Գլխավոր ասամբլեան պետք է կազմակերպության նոր ղեկավար ընտրի: Բացառված չէ, որ տարածաշրջանային ռոտացիայի սկզբունքից ելնելով՝ այդ պաշտոնն առաջին անգամ զբաղեցնի Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ: Ավելին՝ հնարավոր է՝ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ը կին գլխավորի. թեկնածուների մեջ նշում են Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոլովայի և Եվրահանձնաժողովի անդամ Կրիստալինա Գեորգիևայի անունները:

Սպիտակ տանը՝ նոր բնակիչ
Բարաք Օբաման ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ չի կարողանա նորից առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016թ. նոյեմբերին:

Ներկայում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում են արդեն ավելի քան 2 տասնյակ քաղաքական գործիչներ: Նախագահի պաշտոնի համար պայքարում առաջատար են ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, հանրապետականներ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատոր Մարկո Ռուբիոն, բժիշկ Բեն Քարսոնը:

Կարգավորում Ուկրաինայում. բանակցությունները կշարունակվեն
Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացը չի ավարտվել 2015թ., ինչպես նախատեսվում էր Մինսկի պայմանավորվածություններով:

Ռուսաստան + ԵՄ = բարեկամությո՞ւն
2016 թ. ամենասպասված իրադարձություններից մեկը Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների նորմալացումն է:

ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդ. վերականգնել, չի կարելի քանդել
ՆԱՏՕ-ում գնալով հաճախակիանում են խոսակցությունները, որ Մոսկվայի հետ սերտ համագործակցությունը պետք է վերականգնել: Հատկապես ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի գծով, որի աշխատանքը սառեցվել է 2014թ. Ուկրաինայում իրավիճակի հետ կապված:

Իրանի համար դռները կբացվեն
Իրանի միջուկային խնդրի լուծման բազմամյա փորձերից հետո 2015թ. համաձայնագրի ձեռք բերումը ճանապարհ է բացել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար, որոնք զգալիորեն վնասել են երկրի տնտեսությունը:

Հ Մոլդովայում հանրաքվեն՝ որպես ելք քաղաքական ճգնաժամից
Մոլդովան շարունակում է ցնցել երկրի ժամանակակից պատմության ուժեղագույն ճգնաժամը, որի ելքը կարող է լինել երկրի քաղաքական համակարգի լուրջ վերափոխումը:

Նոյեմբերի 20-ին գրանցվել է հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբ, Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ Սահմանադրությունը կփոխվի 2016թ. մայիսի 20-ից ոչ շուտ, իսկ հանրաքվեի ստույգ ամսաթիվը կնշանակի խորհրդարանը:

Պայմանավորվել են Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության վերաբերյալ բանակցությունների մասնակից երկրները, որի գումարային ՀՆԱ-ն կազմում է համաշխարհայինի 40%-ը, ծրագրում են փետրվարին վերջնական համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի մասշտաբային գոտու ստեղծման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում