Հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հարցազրույց է տվել Բունդեսլիգայի պաշտոնական կայքին և հայտնել, որ բաց չի թողնի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որի շրջանակներում մրցակցելու են Դորտունդի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն` իր սիրելի թիմը:
«Արդեն վաղուց «Բավարիա»-ի երկրպագու եմ: Մյունխենում կայացած մենամարտերիս ներկա են եղել ակումբի որոշ ֆուտբոլիստներ: Այնպես որ, ես նաև անձնական կապեր ունեմ:
Մյունխենցիները զարմանալի հաջողություններ են գրանցում ընթացիկ մրցաշրջանում: Այն առողջ թիմ է: Վերջերս հիանալի է հանդես գալիս Բաստիան Շվայնշտայգերը: Կարծում եմ` Բունդեսլիգան աշխարհի ամենաուժեղ առաջնությունն է: Նկատի ունեմ ոչ միայն ֆուտբոլիստների մակարդակը: Այն հզոր է նաև էկոնոմիկայի տեսակետից»,- նշել է Կլիչկոն:








































