ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, ում որդին՝ Դավիթ Սեդրակյանը, փեսան` Արման Մադաթյանը, ինչպես նաև ազգական ու Էրեբունու ներկա թաղապետ Արմեն Հարությունյանը, Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակում են, այսօր Էրեբունի համայնքում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել Տարոն Մարգարյանի համար: Այնտեղ էին Էրեբունու դպրոցների ու մանկապարտեզների կոլեկտիվները, Էրեբունու ՀՀԿ-ականները և այլոք:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում Մհեր Սեդրակյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են իր ազգականներից շատերը հանգրվանել ՀՀԿ ավագանու ցուցակում, հայտարարել էր. «Իմ տղան ավագանի չի աշխատի, որովհետև իրա ինչի՞ն է պետք ավագանին: Ինքը գնաց Գլենդել, սովորեց էդքան, որ գա ստեղ ավագանի աշխատի՞: Ասում են՝ քաղաքապետի տեղակալ պիտի դառնա, նման շշուկներ են ականջիս հասել, բայց ես հաստատ համոզված եմ, որ ոչ էլ դա է իրան պետք»:
Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարեց, որ իր տղան «Լոնդոնում է սովորել, ի՞նչ Գլենդել»: Ի դեպ, Սեդրակյանի «պաշտպանների» բանակը թույլ չտվեց, որ նա մինչև վերջ պատասխանի մեր հարցերին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































