Շարունակվում են տեղեկություններ շրջանառվել, որ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանից հետո տեղափոխվելու է Լոնդոնի «Չելսի»:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 12 մլն եվրո տարեկան աշխատավարձ է վճարելու Ժոզե Մոուրինյոյին:
Մոուրինյոյի՝ «Ռեալ»-ի հետ ստորագրած 4-ամյա պայմանագրում կա կետ, որ մարզիչը կարող է խզել այն ժամկետից շուտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Աբրամովիչը Մոուրինյոյին 100 մլն ֆունտ է տրամադրելու տրանսֆերների համար:










































