Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիյք Ամանոն հայտարարել է այն մասին, որ Սիրիայի իշխանությունները գաղտնի կերպով ցանկացել են իրենց երկրի տարածքում կառուցել ատոմային ռեակտոր: Ինչպես հայտնում է MIGnews-ը, հենց այս օբյեկտն է 2007 թ. սեպտեմբերին ռմբակոծել Իսրայելի ՌՕՈՒ-ն: Այս իրադարձությունից հետո չորս տարի չէին դադարում խոսակցությունները, թե արդյո՞ք դա եղել է ատոմային ռեակտոր, թե՞ ԱՄՆ-ն և Իսրայելը ստել են:
Իր հերթին Դամասկոսը կտրականապես հերքում էր այս տեղեկությունները, սակայն երկար ժամանակ թույլ չէր տալիս ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին այցելել ռմբակոծված օբյեկտ: Միջազգային կազմակերպությունը քննադատական մեկնաբանություններից ձեռնպահ էր մնում:
Պետք է նշել, որ ՄԱԳԱՏԷ-ն իր ղեկավարի շուրթերով առաջին անգամ միանշանակ կերպով հայտարարել է, որ այս ռմբակոծված օբյեկտը եղել է կառուցվելիք ատոմային ռեակտոր:









































