Friday, 19 06 2026
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

Սուրճը՝ որպես արվեստ (լուսանկարներ)

Սուրճը ոգեշնչման աղբյուր է: Շնորհիվ այդ բուրավետ ըմպելիքի՝ ստեղծվել են արվեստի շատ անմահ ստեղծագործություններ: Օնորե դե Բալզակը՝ «Մարդկային կատակերգության» հեղինակը, խոստովանում էր, որ «մեկ բաժակ սուրճից հետո ամեն ինչ բռնկվում է, մտքերս ձգվում են՝ ինչպես մեծ բանակի վաշտերը ճակատամարտի դաշտում»:

Համարվում է, որ սուրճին նվիրված առաջին ստեղծագործությունը եղել է Յոհան Սեբաստիան Բախի «Սուրճի կանտատը»: Բախը այս կատակերգական երաժշտական ստեղծագործությունը գրել է 1734թ. Լայպցիգի Ցիմերմանի սրճարանի պատվերով:

Շատ հայտնի սրճամոլներ համաշխարհային պատմություն են մտել՝ ստեղծելով հենց մի բաժակ թունդ սուրճից ոգեշնչված գլուխգործոցներ:

Սակայն ժամանակակից արվեստում սուրճով ստեղծվում են արվեստի աշխատանքներ:

Խոսքը ոչ միայն լատտե-արտի մասին է՝ նկարներ սուրճի մակերեսին: Թեև, անշուշտ, ժամանակակից բարմենները իրենց վարպետության մեջ հասել են աներևակայելի բարձունքների՝ ստեղծելով գլուխգործոցներ էսպրեսսոյից, կաթից ու փրփուրից:

Հերթական անգամ Լոնդոնյան սուրճի ամենամյա փառատոնի մասնակիցները կազմակերպել են ցուցադրություն:

Ստեղծելով իր նկարները՝ բրազիլացի նկարիչ Dirceu Veiga-ն սուրճն օգտագործում է որպես թանաք:

Տաղանդավոր նկարիչը երկար տարիներ նկարազարդել է մանկական գրքեր՝ ոգեշնչված սուրճից: Արվեստն ու սուրճը միավորելու նրա կիրքը առաջացել է 2007թ.:

Այդ ժամանակից ի վեր անվանի մարդկանց դիմանկարները՝ պատրաստված սուրճից, հայտնի դարձան ամբողջ աշխարհում:

Նա ստեղծել է Մերիլին Մոնրոյի ու Չարլի Չապլինի, Սթիվ Ջոբսի ու Էմմի Ուայնհաուսի դիմանկարները:

Սուրճի հետքերը նյութ են մալայզիացի Հոնգ Յիի համար, որը հաստատուն կերպով նվաճում է ժամանակակից արվեստի սիրահարների սրտերը: Նա իր դիմանկարները ստեղծում է սուրճի բաժակի հետքերի միջոցով:

Կորեացի արտիստ Չանգվո Լին իր ստեղծագործությունների համար նյութ է ընտրում աղացած սուրճը: Օգտագործելով լույսի ու ստվերի խաղը՝ աղացած սուրճը նրա ձեռքերում վերածվում է քանդակի ու դիմանկարների:

Լոնդոնի սուրճի փառատոնում ներկայացված էր Сoffee Art Project նախագիծը, որտեղ հավաքված են բրիտանացի արտիստների աշխատանքները՝ նվիրված սուրճին:

Դիմանկարում արտիստ Ֆիլիպ Լևինն է, որի հեղինակը լոնդոնցի լուսանկարիչ Դենիել Ռեգանն է:

Մեծ Բրիտանիայում հայտնի Լևինը իր գլուխն օգտագործում է որպես հարթակ՝ դրա վրա արարելու համար, բառիս իսկական առումով:

Հենց սուրճի հատիկներով դիմանկարն էր ներկայացվել հանրությանը փառատոնի շրջանակում:

Ոչ պակաս զարմանալի են սուրճի համերով փորձարկումները: Պարզվում է՝ սուրճից հնարավոր է խավիար պատրաստել: Բաղադրատոմսը պատկանում է իսպանացի շեֆ-խոհարար Ֆերրան Ադրային՝ հատուկ Lavazza ընկերության համար:

Նախկին մոդել Անաստասիա Տիտովան երկրորդ շունչ է հաղորդել սովորական լուսանկարներին՝ դրանք վերածելով զարմանալի 3D կոլաժների՝ միացված տարբեր նյութերով ՝ հին ամսագրեր, կտորներ, տերևներ, գույներ ու սուրճ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում