Բեռնում որոշել են դադարեցնել էժան աշխատուժի հոսքը: Շվեյցարիայի քաղաքացիները պահանջել են փակել սահմանը: Մայիսի 1-ից գործում է Եվրամիության որոշ երկրներից Շվեյցարիա ներգաղթելու արգելքը: Սակայն ԵՄ-ն դրա համար առանձնապես ուրախ չէ:
Շվեյցարիան փակել է սահմանները ԵՄ երկրներից աշխատանք փնտրողների համար: Իր մտադրության մասին Եվրամիությանը նախօրոք էին հայտարարել: Բրյուսելը դժգոհություն է հայտնել, ինչը Բեռնում, իհարկե, հաշվի են առել, սակայն որոշումը չեն փոխել: Իշխանությունների կարծիքով՝ երկրի շուկան տուժում է ԵՄ-ի էժան աշխատուժի «ավելցուկից»:
Շվեյցարիայում բնակության իրավունքը կսահմանափակվի ԵՄ 17 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Գերմանիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի:






































