Wednesday, 17 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի սկզբում լրագրողին դահլիճից դուրս հրավիրեց (տեսանյութ)

Այսօր ՀՖՖ նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա – Կոկա-կոլա – գավաթ 2011» համատեղ անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի մեկնարկին:

Ասուլիսը սկսվեց տհաճ միջադեպով. Ռուբեն Հայրապետյանը դահլիճից դուրս հրավիրեց ֆոտոլրագրող Հակոբ Բերբերյանին` վկայակոչելով երեկ Հ2 հեռուստաընկերության ֆուտբոլային հաղորդման ժամանակ վերջինիս հնչեցրած խոսքերը:

«Որոշ լրագրողներ ասում էին՝ ակրեդիտացիա է պետք, չէ՞։ Բարև ձեզ, ժողովուրդ: Մի րոպե, դուք՝ դուրս, ակրեդիտացիա չունեք: Դուք երեկ հեռուստատեսությամբ ասում էիք, որ ես կարող եմ արգելել Ձեզ: Իրականում իրավունք չունեմ նման բան անելու: Ես արտահայտում եմ քո ասածը: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա: Լրագրողի աշխատանքը ոչ մեկը իրավունք չունի խոչընդոտի: Գոյություն ունի օրենք: Օրենքից վերև ոչ մեկը չի: Հիմա, որ ես քեզ ասում եմ, ես իրավունք չունեմ: Ես կրկնում եմ քո բառերը»,- այսպես սկսեց ասուլիսը Ռուբեն Հայրապետյանը:

Այնուհետև մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը հիշեցրեց, թե ինչի համար են այնտեղ հավաքվել: Ռուբեն Հայրապետյանն իր շնորհակալական խոսքն ասեց «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերությանը` ընդգծելով վերջիններիս ահռելի ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Խոսեց նաև «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: Վերջինը նույնպես արժևորեց ընկերության կատարած աշխատանքը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ նման հովանավորություններ են կատարվում: Այնուհետև լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին ասուլիսի մասնակիցներին:

Ինչպես և սպասվում էր, հարցերի մեծամասնությունն ասուլիսի թեմային չէին վերաբերում:

Հայաստան-Ռուսաստան հանդիպմանն առնչվող հարցերին պատասխանելիս Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՖՖ-ն ամեն ինչ կատարել է ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն: Ռուս երկրպագուների բողոքների հետ կապված ոչ մի նամակ ՀՖՖ-ն ՌՖՄ-ից չի ստացել: Հարց հնչեց նաև Արկադի Անդրեսյանի հետ կապված սկանդալի մասին, ինչին Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ֆեդերացիայի կողմից առայժմ որոշում չի կայացվել: Կարգապահական կոմիտեն առաջարկ է մտցրել գործկոմ: Դեռ կոմիտեի նիստ չի եղել, կլինի՝ նրանից հետո, գործադիր կոմիտեի նիստն էլ բաց է լինելու բոլոր լրատվամիջոցների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում