Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ ու «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն տեղափոխվում են Լոնդոնի «Չելսի»: Goal.com-ի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարներն արդեն համաձայնության են եկել պորտուգալացի մարզչի հետ:
Մի քանի ամիս շարունակ Մոուրինյոյի ու Աբրամովիչի ներկայացուցիչները բակացություններ էին վարում, որոնք, ի վերջո, պսակվեցին հաջողությամբ: Նշվում է, որ մայիսի վերջին Ժոզեն պաշտոնական պայմանագիր կստորագրի «Արիստոկրատներ»-ի հետ:
Ակումբը շուտով համաձայնության է գալու նաև Ֆալկաոյի հետ: «Չելսի»-ն պատրաստ է վճարել խաղացողի հրաժարագինը՝ 59 մլն եվրո:
Ըստ աղբյուրի՝ Ռադամելն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմաններն ու ստանալու է 295.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:



































