Գերմանական «Շալկե»-ն հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆենբերգը:
Ավելի վաղ ակումբը հերքել էր, որ բանակցում է Էֆենբերգի հետ: Հայտարարությամբ հանդես էր եկել Կլեմենս Տյոնիսը: Այժմ ակումբը պաշտոնապես հաստատեց, որ համաձայնության է եկել մասնագետի հետ:
«Շալկե»-ի մարզական տնօրեն Հորստ Հելդտը նշել է, որ թիմի ներկայացուցիչները չեն կասկածում Շտեֆանի վարպետությանը:






































