Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, որ Դամասկոսի «իսկական բարեկամները» թույլ չեն տա, որ Սիրիան հանձնվի ամերիկացիներին, Իսրայելին կամ իսլամիստ ծայրահեղականներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Հըզբոլլահի» առաջնորդի խոսքերով՝ Սիրիայի ընդդիմությունը չի կարողանա հասնել Ասադի և նրա կառավարության հեռանալուն:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ «Հըզբոլլահը» Իրանի հետ աջակցում է նախագահ Ասադին՝ ուղարկելով նաև օգնական զինուժ:










































