Երեկ Մարոկոյի՝ մեծությամբ երրորդ քաղաքում` Մարաքեշում, որը համարվում է երկրի զբոսաշրջային հիմնական կենտրոններից մեկը, տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել զբոսաշրջիկների կողմից սիրված սրճարանում: Ճշտված տվյալներով, զոհերի թիվը հասել է 18-ի: Al-Arabia հեռուստաալիքի տեղեկություններով` զոհվածների թվում են 11 եվրոպացի զբոսաշրջիկներ: Մարոկոյի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթյունը կարող է որակվել որպես ահաբեկչություն:
Պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասնում 20-ի: Ըստ ռուսական ԶԼՄ-ների` վիրավորների թվում կարող է լինել նաև ՌԴ խորհրդարանի պատգամավորներից մեկի որդին: Սպանվածների մեջ են նաև մի հղի իսրայելուհի և նրա ամուսինը:











































