Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Բեռնում կողմերը չմոտեցան համաձայնության կայացմանը. Ջեյմս Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին հանդիպման ժամանակ ընդունել են, որ միմյանց հետ խոսելը կարևոր է, ուստի Մինսկի խումբը հույս ունի, որ հակամարտող կողմերը զերծ կմնան բռնություններից և հաջորդ տարի կշարունակեն բանակցությունները ավելի լավ մթնոլորտում:

Բեռնի հանդիպումն այսպես է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի մի քանի հարցերին:

Անդրադառնալով իրադրությանը հակամարտության գոտում՝ դեսպան Ուորլիքը ցավ է հայտնել, որ կողմերն օգտագործում են լարվածությունը շփման գծում՝ որպես լծակ բանակցություններից առաջ, և որ բռնությունները շարունակվում են նաև հանդիպումից հետո:

Մինսկի խմբի համանախագահը նաև տեղեկացրել է, որ ներկայումս բանակցությունների սեղանին կան մի շարք առաջարկներ, որոնց շուրջ առաջիկա տարում կառուցվելու է միջնորդների աշխատանքը կողմերի հետ:

– Պարոն դեսպան, Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպումը, Ձեր կարծիքով, ինչ-որ կերպ նպաստե՞ց առաջընթացին խաղաղ բանակցությունների գործընթացում, եթե ընդհանրապես կարելի է խոսել որևէ առաջընթացի մասին:

– Երբ նախագահները հանդիպում են, դա ցույց է տալիս Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, որ կողմերը պատրաստ են գտնել հակամարտության խաղաղ լուծում: Թեպետ Բեռնում կողմերը չմոտեցան համաձայնության կայացման, սակայն նախագահները անդրադարձան կարգավորման վերաբերյալ առաջարկներին և մտահոգություն հայտնեցին վերջին շրջանի լարվածության և հատկապես քաղաքացիական զոհերի վերաբերյալ: Նախագահներն ընդունեցին, որ միմյանց հետ խոսելը կարևոր է, և հենց այդ պատճառով էլ համանախագահները  հույս ունեն, որ եկող տարում կկարողանանք նրանց միջև նոր հանդիպում կազմակերպել:

– Ելնելով այս հանդիպումից` կարո՞ղ ենք արդյոք հաջորդ տարի ակնկալել ակտիվություն բանակցություններում, որը վերջապես կհասցնի խնդրի խաղաղ լուծման:

– Սեղանին կան մի շարք առաջարկներ, որոնց շուրջ առաջիկա տարում կկառուցվի մեր աշխատանքը կողմերի հետ: Մենք հնարավորություն ունենք հղկել լուծմանը, ինչպես նաև լարվածության ռիսկի նվազեցմանը վերաբերող առաջարկները, այդ թվում՝ հետաքննության մեխանիզմի և կրակոցների վայրն ամրագրող տեխնիկական միջոցների վերաբերյալ: Մենք ցանկանում ենք նաև հնարավորություններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության համար՝ լրացնելու բանակցային գործընթացը:

– Հակառակ Մինսկի խմբի հայտարարությանը և նախագահների հայտնած մտահոգությանը` ակնհայտ է դարձել մի օրինաչափություն, որ իրավիճակը սահմանին սրվում է հատկապես բարձր մակարդակով հանդիպումների նախօրեին, և փաստորեն նախագահների հանդիպումը, լարվածությունը նվազեցնելու փոխարեն, ավելի է սրում վիճակը սահմանին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք: Արդյոք այս հարցը տրվե՞լ է այն կողմին, որն ամեն հանդիպումից առաջ սադրանքներ է հրահրում հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում: Ընդ որում, այդ հանդիպումից հետո վիճակը սահմանին ավելի սրվեց: Ադրբեջանական ուժերը նոր հարձակումների անցան և կրկին տանկ կիրառեցին շփման գծում: Եվ կարելի է ասել` սա պատասխանն է այն ջանքերի, որ գործի դրվեցին ավելի քան մեկ տարի, որպեսզի այս հանդիպումը կայանա: Այդ դեպքում ի՞նչ է լինելու հիմա, երբ ոչ մի երաշխիք ու պայմանավորվածություն փաստորեն այլևս չի աշխատում:

– Ցավալի է, եթե կողմերն օգտագործում են լարվածությունը որպես լծակ նախագահների հանդիպման նախաշեմին: Նույնքան ցավալի է, որ բռնությունները շարունակվում են նախագահների հանդիպումից հետո: Բեռնում երկու նախագահներն էլ մտահոգություն հայտնեցին լարվածության աճի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը խնդրի խաղաղ կարգավորման շուրջ: Հրամայական է, որ կողմերը զերծ մնան բռնություններից, որպեսզի քաղաքացիական ու զինվորական անձանց կյանքերը պաշտպանված լինեն, բարելավվի նախագահների միջև բանակցությունների մթնոլորտը, և դրանք շարունակվեն հաջորդ տարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում