Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի մեջ պարունակվող ֆլավոնոյիդ հակաօքսիդանտները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, բարելավում արյան շրջանառությունը:
Խաղողը նաև խոչընդոտում է տրոմբների և բացասական խոլեստերինի առաջացմանը:
Միչիգանի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ կարմիր, կանաչ և սև խաղողը մեծացնում է հակաօքսիդանտային պաշտպանությունը, նվազեցնում է բորբոքումը և վերացնում է լյարդի և որովայնի հատվածի ճարպը:









































