Փորձագետների կարծիքով՝ գազավորված ըմպելիքների վրա, ինչպես ծխախոտի տուփերի վրա, պետք է գրել, թե դրանք որքան վտանգավոր են: Գիտնականները պարզել են, որ ալկոհոլ չպարունակող, գազով ըմպելիքները 20 տոկոսով ավելացնում են շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:
Այժմ արդեն հայտնի է, որ նման ըմպելիքների նկատմամբ հակվածությունը կարող է նվազեցնել ինսուլինային դիմադրողականությունը: Այս ըմպելիքները կարող են վատ անդրադառնալ նաև լյարդի, երիկամների և այլ օրգանների վրա:
Հյուսիսային Կառոլինայի համալսարանի փորձագետները պարզել են, որ մարդու կյանքում ամենասարսափելին ծխելն է և գազավորված ըմպելիքներ օգտագործելը:










































