«Աշոտ Աշոտյան» ավանդական բժշկության կենտրոնի տնօրեն Աշոտ Աշոտյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացիները սկսել են մեծ ակտիվությամբ և վստահությամբ դիմել ավանդական բժշկության օգնությանը: Նրա խոսքերով, բոլոր խնդիրներով դիմում են, նույնիսկ, ցավոք սրտի, ուռուցքներով: «Հատկապես երբ արդեն հրաժարված են լինում նրանց համապատասխան բուժօգնություն տրամադրել պետական հիմնարկներում՝ վիրահատելու, ճառագայթման, քիմաթերապիայի տեսակետից ևս:
Բոլոր տեսակի հիվանդություններով էլ հիվանդները դիմում են՝ սկսած երեխաներից վերջացրած զառամյալ ծերունիներով: Ինձ մարդիկ բոլոր հիվանդություններով դիմում են, մնացածի մասին չեմ կարող ասել»,- նկատեց Աշոտ Աշոտյանը:
Ինչ վերաբերում է հիվանդության տեսակներին, նրա խոսքերով, գերկշռում են հատկապես նեվրոզները, կանանց մոտ կրծքագեղձի ուռուցքները, մաշկային, պզուկների հետ կապված հիվանդությունները, հատկապես փսորիազը, որը աշխարհում համարվում է չբուժվող հիվանդություն, բրոնխիալ ասթման և այլն…







































