Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, հակաուրանյան պայքարի առաջին նախաձեռնող Խորեն Հարությունյանը այսօր հերքեց այն տեղեկությունները, որ նրան ճնշել են կամ ձերբակալալել։ «Նման բան չի եղել ո՛չ իմ, ո՛չ էլ նախաձեռնող խմբի անդամներից որևէ մեկի նկատմամբ»,-ասաց Խ. Հարությունյանը։ Նոյեմբերի 11-ին հանրահավաքը կայանալու է, ու ըստ Խ. Հարությունյանի, դա ոչ թե ընդդեմ կառավարության է, այլ ընդդեմ ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման։ Բավականն ակտիվ աշխատանքներ են իրականցվել մարզի համայնքներում։ Առաջիկա 2 օրը էլի բարձրախոսով հայտարարություններ են արվելու։ «Պետք է միասնական լինել, ու միասնական պայքար ծավալել։ Հանրահավաքը արտոնված է, ու ցանկացած մեկը, ով կցանկանա խանգարել, կորակվի որպես դավաճան»,-ասաց Խ. Հարությունյանը։ Հավուր պատճաշի տեղեկացվել են նաև իրավապահները։ Այդ օրը նախատեսված է տրանսպորտային միջոցներով Կապանի մերձակա գյուղերից խաղաղ ցույցի մասնակցել ցանկացողներին տեղափոխել Կապան։ Չի բացառվում նաև մասնակցություն Գորիսից, Սիսիանից, Մեղրիից և ինչու չէ, նաև մայրաքաղաքից։