1789 թվականի ապրիլի 30-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել երկրի առաջին նախագահի երդմնակալությունը: Երկրի առաջին նախագահ է դարձել ամերիկյան Մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար Ջորջ Վաշինգտոնը: Նրա ելույթը կազմված է եղել ընդամենը 135 բառից: Երդման տեքստը Վաշինգտոնն ավարտել է «Օգնի´ր ինձ, Աստված» խոսքերով:
Այդպես է հիմնվել այդ յուրօրինակ ամերիկյան ավանդույթը: Իր նախագահության ժամանակ Վաշինգտոնը դրել է հանրապետական դաշնային պետության հիմքերը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Վաշինգտոնը հարում էր պահպանողականությանը: Հաջորդ ընտրություններին նա վերընտրվել է: Երրորդ ժամկետում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը Վաշինգտոնը մերժել է:










































